Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովի դամբարան՝ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Ավարտվել է Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Թուրքմենստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ կառավարության ղեկավարն եղել է «Թուրքմենբաշի Ռուխի» մզկիթում, որտեղ նրան դիմավորել է Թուրքմենստանի գլխավոր մուֆթի Չարիգելդի Սերյայևը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետ Կարապետյանն Աշխաբադի քաղաքապետ Շամուհամմեդ Դուրդիլիևի ուղեկցությամբ այցելել է նաև Թուրքմենստանի անկախության հուշահամալիր և ծաղիկներ խոնհարել: Հայաստանի կառավարական պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: