Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն:
Առողջապահության նախարարն այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախարարը ծանոթացել է կենտրոնում տարվող աշխատանքներին, խոսել հիվանդների և նրանց խնամակալների հետ:
2016 թ. մարտին ԼՂՀ կառավարությունը, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը պայմանավորվեցին Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում ստեղծել նորակառույց բաժանմունք՝ ուղղված աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված երեխաների բուժմանը և հասակակիցների հետ ինտեգրմանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՀ կառավարությունը հանձն առավ շինարարական աշխատանքները, և արդյունքում վերականգնողական կենտրոնն ունի 150մ2 մեծությամբ մասնագիտացված կենտրոն, որն ունի համապատասխան սենյակներ և գույք:
2017 թվականի հունվարից սկսվել են կենտրոնի կահավորման աշխատանքները, ինչպես նաև նոր մասնագետների ուսուցումը և վերապատրաստումը: Կենտրոնում կսպասարկվեն 4-16 տարեկան երեխաներ, որոնք կստանան հատուկ մանկավարժի, հոգեբանի, լոգոպեդի ծառայություններ:
Կենտրոնը իր աշխատանքը կսկսի 2017 թվականի մայիսի 1-ից: