Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացումը (լուսանկարներ)

Այսօր, ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանիսյանի հովանավորությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ՝ ի դեմս Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի, հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Ստեփանակերտի «Վարդան և Գոհարիգ Օհանիսյանների» անվան ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Ստեփանակերտում կայացել է ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացումը (լուսանկարներ)

Ստեփանակերտում կայացել է ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացումը (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ Առողջապահության նախարար Կարինե Աթայանը՝ ասելով, որ ուռուցքաբանական դիսպանսերի հին շենքը, որը կառուցվել է դեռևս նախորդ դարի 60-ական թվականներին, այսօր գտնվում է անմխիթար վիճակում, այնուամենայնիվ, այն դեռ շահագործվում է, և տարեկան այնտեղ բուժում է ստանում մոտ 850 քաղաքացի:

«Տասնամյակներ շարունակ մեզ անհասանելի թվացող, ժամանակակից ուռուցքաբանական դիսպանսեր ունենալու երազանքն այսօր դառնում է իրողություն: Այն, ինչպես իր տեղակայվածությամբ, այնպես էլ իր պայմաններով, ռազմավարական մեծ նշանակություն կունենա առողջապահական ոլորտի գործունեության ծրագրերում: Նոր ուռուցքաբանական դիսպանսերի առկայությունը, մեր պետության հերթական քայլն է առողջապահության համակարգի զարգացման, այդ ուղղությամբ երկրի իշխանությունների հռչակած և հետևողականորեն կյանքի կոչվող բարեփոխումների քաղաքականության իրականացման ճանապարհին»,- ընդգծել է Կ. Աթայանը:

Ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանիսյանն իր խոսքում նշել է, որ շատ ուրախ է, որ գտնվում է Արցախում, մանավանդ որ այն իր առաջին այցն է:

«Տարիներ շարունակ այս ծրագիրն իմ փափագն է եղել և իմ առաջնահերթություններից հիմնականը: Երբ այս հիվանդանոցի կառուցման մտահղացումն իմ մոտ առաջացավ, այն ինձ խիստ անհրաժեշտ ու կենսական թվաց, հաշվի առնելով տարածաշրջանի և տեղի բնակչության կարիքները: Առանց Պետրոս Թերզյանի օգնության ինձ չէր հաջողվի այս ծրագիրը կյանքի կոչել, որի համար երախտապարտ եմ նրան: Շատ կցանկանայի, որ հիվանդանոցի գործունեությունը նպատակաուղղված լիներ այս երկրի բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը՝ մասնավորապես, որ բոլորը հավասարապես կարողանան օգտվել բժշկական ծառայության իրավունքից: Ակնհայտորեն մեր երկիրը զարգանում, հզորանում, բարելավվում է մեր ժողովրդի կյանքը: Այսօր մորս՝ Գոհարիգի մահվան 23-րդ և հայրիկիս՝ Վարդանի ննջելու 68-րդ տարին է: Փափագս է շատ բարիք անել մեր երկրի համար՝ կցանկանայի նաև, որ ծնվեին շատուշատ գաղափարներ, որոնք կբարելավեն մեր ժողովրդի կյանքը»,-մասնավորապես ասել է հիվանդանոցի բարերարը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանն էլ նշել է, որ հիվանդանոցի բացման արարողության օրն ապրիլի 2-ը՝ պատահական չեն ընտրել:

«Սա մեր հստակ պատգամն է, մենք Արցախի ժողովրդի կողքին ենք, ուր էլ , որ լինենք: Սա մեր վերջին ներդրումը չէ արցախցիների համար: Անում ենք ամեն ինչ, որ Արցախի և Ֆրանսիայի կապերն էլ ավելի սերտացնենք ու ամրապնդենք: Մեր պարտականությունն է լինել Արցախում և հզորացնել այս երկիրը, հողը, ժողովրդին»,-ասել է Պ. Թերզյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հավաստմամբ ՝ իրենց կառույցի համար միշտ պատիվ է եղել ծրագրեր իրականացնել Արցախում:

«Իմ համոզմամբ՝ հայրենիքում նվիրատվություն անելը բոլորիս ծառայությունն է: Այսօր սահմաններում հայ զինվորները կատարում են իրենց ծառայությունը՝ ապահովելով մեզ համար հանգիստ կյանք: Մեր գործը մեր հայրենիքում տարբեր ծրագրեր իրականացնելն է: Համոզված եմ, որ Արցախում տրամադրվող բժշկական օգնությունն իրոք շատ լուրջ մրցակցություն կունենա և տարբեր երկրներից կունենաք բժշկական տուրիզմի այցելուներ»,-նշել է Ա. Վարդանյանը:

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանն էլ ասել է. «Այսօր մենք ականատեսն ենք արցախցիների տասնամյակների երազանքի իրագործմանը, այն է` ունենալ ժամանակակից բժշկագիտության չափանիշներին համահունչ ուռուցքաբանական կենտրոն: Այս փաստը ևս մեկ անգամ խոսում է հայի անկոտրում կամքի մասին: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ծրագրի հովանավորներին: Մեր 2 բժիշկները վերապատրաստման դասընթացներ են անցել Ֆրանսիայում: Մենք պարտավորվում ենք մեր առջև դրված խնդիրները լուծել ի շահ մեր ժողովրդի առողջության պահպանման , համոզված ենք, որ առաջիկայում լուծում կստանա նաև կենտրոնը նոր ժամանակակից սարքավորումներով վերազինելու ծրագիրը»:

Հիվանդանոցի նոր շենքի ժապավենի կտրման պատիվը տրվել են բարերար Ռիշար Օհանիսյանին, Պետրոս Թերզյանին և Կարինե Աթայանին:

Այնուհետև շենքի ներսում Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մինաս քահանա Մովսիսյանը օրհնության կարգ է մատուցել:

Միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել նորակառույց ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքում և ծանոթացել պայմաններին:

Հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողության ը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Ֆրանսիայից ժամանած հյուրեր, բուժաշխատողներ և այլք:

Հիշեցնենք, որ  նախագահ  Բակո  Սահակյանը  ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search