Ժամը 17:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,93 տոկոսը:
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 50,93 տոկոսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, փոխանցում է Panorama.am-ը:
Տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային եղանակով: Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 2.587.706:
Հիշեցնենք, որ քվեարկությունը մեկնարկել է ժամը 8:00-ին, կշարունակվի մինչև 20:00-ն:
Նշենք նաև, որ երեք ժամը մեկ պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդում: