Ռուս երգիչ, «Ժամանակի մեքենայի» առաջնորդ Անդրեյ Մակարևիչը վրդովված է, որ չեղյալ է հայտարարվել Բաքվում իր համերգը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Մակարևիչը վրդովված է. Բաքվում իր համերգի չեղյալ հայտարարելը մառազմ է անվանել
Ռուս երգիչ, «Ժամանակի մեքենայի» առաջնորդ Անդրեյ Մակարևիչը վրդովված է, որ չեղյալ է հայտարարվել Բաքվում իր համերգը:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Մակարևիչը մանրամասնել է, որ համերգի չեղյալ հայտարարումն իրականացվել է համերգի ժամանակ «հնարավոր ուկրաինամետ ելույթների» պատրվակով՝ դա անվանելով մառազմ: Մակարևիչը հիշեցրել է, որ ցայժմ իրենց համերգներն ուկրաիանամետ ելույթներ չեն առաջացրել ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Բելառուսում, ո՛չ Լատվիայում, ո՛չ Մոլդովայում, ո՛չ էլ Ամերիկայում:
Մակարևիչը չի պատրաստվում ընդունել Ադրբեջանի մայրաքաղաքում իր ելույթի կազմակերպիչների ներողությունները, որոնք խաբել են տոմսեր գնած մարդկանց: Սրանից առաջ Մակարևիչը քանիցս հանդես է եկել Ուկրաինային աջակցող հայտարարություններով ու դատապարտել է այդ երկրի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությունը: