Եվրոպական հեռարձակիչ միությունը հերքել է Եվրատեսիլը Բեռլինում անցկացնելու մասին տեղեկությունները։
Կազմակերպիչները հերքել են Եվրատեսիլը Բեռլինում անցկացնելու մասին տեղեկությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառումը կանցկացվի Կիևում։ Ավելի վաղ «Լայֆ» պարբերականը հայտնել էր, որ արտասամանցի քաղաքական գործիչներին նմանակող Ալեքսեյ Ստոլյարովը և Վլադիմիր Կուզնեցովը Ուկրաինայի վարչապետի անունից կապ են հաստատել եվրոպական հեռարձակիչ միության գլխավոր տնօրենի հետ, փոխանցում է Panorama.am-ը:
Նրանց հետաքրքրել է այն հարցը, թե պատրաստ է արդյոք կառույցը միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի դեմ, եթե վերջինս արգելի ռուս մասնակից Յուլիա Սամոյլովայի մուտքն Ուկրաինայի տարածք։ «Լայֆ»-ի տեղեկատվության համաձայն՝ իրենց հետ զրույցի ժամանակ Դելտերնեն իբրև ասել է, որ Կիևը վերջին պահին կարող զրկվել մրցույթն անցկացնելու իրավունքից և որ այն կարող է տեղափոխվել Բեռլին։
Մինչդեռ «ՌԻԱ Նովոստիին» տրված պաշտոնական մեկնաբանությունում շված է, որ Եվրատեսիլը կանցկացվի Կիևում։