Artsakhpress

Հասարակական

ԵՄ–ն Հայաստանին կսովորեցնի անօդաչու թռչող սարքեր արտադրել

Եվրոպացի մասնագետները երեք տարվա ընթացքում կսովորեցնեն անօդաչու թռչող սարքեր պատրաստելու մեթոդները։

ԵՄ–ն Հայաստանին կսովորեցնի անօդաչու թռչող սարքեր արտադրել

ԵՄ–ն Հայաստանին կսովորեցնի անօդաչու թռչող սարքեր արտադրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եվրամիությունը երիտասարդ հայ մասնագետներին կսովորեցնի անօդաչու թռչող սարքեր պատրաստել, armeniasputnik.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է Digital Report-ը։

Արևելյան գործընկերության երկրներում մեկնարկել է eDrone նախագիծը («Անօդաչու թռչող սարքերի ուսումնասիրություն»), որի նպատակն է փոխացնել Արևմուտքի փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և օգնել ուսումնական կենտրոններ բացել անօդաչու թռչող սարքերի (ԱՍԹ) ուսումնասիրության և պատրաստման համար։

Նախագիծը մեկնարկել է Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում և Մոլդովայում։ 1 միլիոն արժողությամբ ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը։

Նախաձեռնությունը միավորում է ութ երկրի, չորսը՝ Եվրամիությունից (Իտալիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռումինիա), չորսն էլ՝ հետխորհրդային տարածքից (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս)։ Երեք տարի տևողություն ունեցող նախագծի ընդհանուր բյուջեն 1 միլիոն եվրո է կազմում։ Գումարը բաշխվելու է մասնակից երկրների 17 համալսարանների ու ընկերությունների միջև։ Եռամյա ծրագրի արդյունքում երկրները կմշակեն սեփական կրթական ծրագրերը և իրենց հիմքի վրա կստեղծեն անօդաչու թռչող սարքերի ուսումնասիրության կենտրոններ։

eDrone նախագծին կմասնակցի երկու բուհ` Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանները։ Առաջինում կստեղծվի լաբորատորիա, երկրորդը ծրագրի տնտեսական հիմնավորմամբ կզբաղվի։

Հրաչյա Կարապետյանի (Պետական ճարտարագիտական համալսարան) խոսքով՝ ծրագրի նպատակն է երիտասարդ մասնագետներին սովորեցնել աշխատել անօդաչու թռչող սարքերի հետ, որպեսզի երիտասարդները կարողանան դրանք լավ կառավարել և ծանոթ լինեն կառուցվածքին։

«Մեր համալսարանը լավ հիմք ունի։ Մի քանի տարի առաջ «AirArmenia» ավիաընկերությունը պատրաստ էր մեզ սարքավորում տրամադրել, որը մենք կկարողանաինք օգտագործել ուսման ընթացքում։ Բայց այն ժամանակ համալսարանը ազատ տարածք չուներ` թեկուզ տարրական պայմաններով։ eDrone ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք ստեղծել լաբորատորիա, որտեղ ուսանողները կկարողանան ուսման կուրս անցնել։ Այդ նպատակով մեր համալսարանին տրամադրվել է 50 հազար եվրո։ Շուտով մենք մրցույթ կհայտարարենք անհրաժեշտ սարքավորումները գնելու համար», —ասաց Կարապետյանը։

ՏՏ ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ երկիրը հույսեր է կարում ԱԹՍ-ի հետ. շուտով դպրոցներում նույնպես կսկսեն սովորեցնել անօդաչու թռչող սարքեր պատրաստել։

«Մենք պատրաստվում ենք դպրոցական ծրագրում ներառել «ԱԹՍ ծրագրավորում» առարկան։ Դա կավելացնի այդ համակարգերը ծրագրավորող և կառավարող մասնագետների թիվը։ Անօդաչու թռչող սարքերը շուտով անհրաժեշտ կդառնան շատ ոլորտներում», — ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նա կարծում է, որ երկիրը մեծ ապագա ունի ԱԹՍ արտադրության ոլորտում։

«Կարծում եմ, հինգ տարի անց Հայաստանն անօդաչու թռչող սարքեր արտադրող երկների ցանկում առաջատարներից մեկը կլինի»,- նշեց Վարդանյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search