Ապրիլի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ:
Ալիևը Սոլովյովին է «հասցրել» Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Ալիևի մամլո ծառայությունը՝ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը առաջին անգամ Բաքու այցելած Սոլովյովի «ուշադրությանն է հասցրել» երկրի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, հայտնում է 1in.am-ը:
«Խոսելով Ադրբեջանում տեղի ունեցած զարգացման գործընթացների մասին, Ալիևը նշել է, որ ակտիվ աշխատանք է իրականացվում երկրի մասին իրականությունը միջազգային հանրության ուշադրությանը հասցնելուն: Սկսելով զրույցը Ադրբեջանի պատմության և այսօրվա իրականության մասին, Ալիևը նաև ուշադրության է արժանացրել Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության մասին: Ալիևը նշել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը հաջող համագործակցում են հումանիտար կապի ոլորտում, այդ թվում՝ մեդիայի, այնպես, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ: