Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակում արտերկրում բնակվող քաղաքացիների քվեարկության գործընթացն ապրիլի 9-ին ավարտվել է:
Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի շրջանակում արտերկրի քվեարկությունն ավարտված է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը: Քվեները անվտանգության հատուկ աշխատակիցների ուղեկցությամբ կբերվեն Թուրքիա, կբացվեն ու կհաշվվեն հանրաքվեի երեկոյան: Արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները սկսել են քվեարկել մարտի 27-ից: Ոչ պաշտոնական տվյալներով`57 երկրի 120 ընտրատեղամասում քվեարկել է 1.5 միլիոն ընտրող: Ընդհանուր առմամբ, արտերկրում քվեարկելու իրավունք ուներ 2 միլիոն 927 հազար մարդ: Միացյալ Նահանգներում քվեարկել են քվեարկելու իրավունք ունեցող շուրջ 100 հազար քաղաքացիներից 35 հազարը: Ղազախստանում քվեարկել են ընտրելու իրավունք ունեցողների 1/3-ը: Քվեարկությանը մասնակցության ցածր ցուցանիշներ են գրանցվել նաև Ավստրալիայում, Վրաստանում, Լիբանանում: