Artsakhpress

Հասարակական

Վեդիում Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշակոթող է բացվել

Քառօրյա պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդավայր Վեդի քաղաքի կենտրոնում՝ Մշակույթի տան դիմաց գտնվող այս գեղեցիկ ցայտաղբյուր-հուշակոթողը նվիրված է Արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին:

Վեդիում Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշակոթող է բացվել

Վեդիում Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշակոթող է բացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: mediamall.am-ի հաղորդմամբ՝ հուշակոթողի չորս հղկված քարաբեկորները խորհրդանշում են 116 դիրքում միասին մարտնչած և զոհված չորս հերոս տղաներին՝ կապիտան Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Անդրանիկ Զոհրաբյան, Քյարամ Սլոյան․․․ Քարեբեկորների և ցայտաղբյուրի միջև կոր հատվածը հուշակոթողի հեղինակի կողմից նկատի է առնված իբրև խրամատ, որտեղ տղաները կռվել և նահատակվել են: Իրար միաձուլված երեք ցայտաղբյուրները խորհրդանշում են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը․․․

Անդրանիկի և Արմենակի ծնողներն այդ հուշակոթողի մոտ էին, նրանց միավորել է վիշտը, ցավը, սակայն նաև մեծ հպարտությունը, որ հերոս որդիներ են լույս աշխարհ բերել: 

Անդրանիկի ծնողները հետաքրքիր ու խորհդրանշական դեպք պատմեցին: Նոյեմբեր ամսին, երբ քաղաքի կենտրոնում տեղի էր ունենում հուշակոթողի բացման արարողությունը, արտառոց բան է տեղի ունեցել: Երկնքում նկատվել են չորս արծիվներ, որոնք երկար ժամանակ ճախրել են, ապա՝ երեքը հեռացել են, մնացել է մեկը: 

Արծիվ՝ Վեդիում ամեն օր չես հանդիպի, այն էլ՝ միանգամից չորսին, ասում են ծնողները:  Այդ չորս արծիվները չորս եղբայրներ են՝ Արմենակը, Ռոբերտը, Անդրանիկը և Քյարամը, ովքեր միասին կռվեցին, միասին նահատակվեցին, բայց չզիջեցին իրենց վստահված հայրենի հողը: Իսկ 116 դիրքը Արցախի կարևոր նշանակության և համեմատաբար ամենախոսցելի դիրքն էր, որը մնաց անսասան՝ շնորհիվ այս չորս արծիվների: 

Անդրանիկի հայրը անչափ կարևորում է, որ այս չորս տղաներն և իրենց կատարածը իրարից չառանձնացվեն՝ մեկին չկարևորեն, մյուսին՝ մոռանան, քանի որ նրանք մինչև վերջին պահը միասին են եղել, միասին են կռվել ու զոհվել, նրանք չորս եղբայրներ են, անբաժան...

Անդրանիկ Զոհրաբյանի տան բակում նկատեցինք, որ գեղեցիկ ցայտաբյուր կա տեղադրված: Հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, պատմում է, որ այդ ցայտաղբյուրը բակի տղաներն են սարքել, բայց իրենք ոչինչ չեն իմացել այդ մասին: Երկար ժամանակ շինարարություն էր գնում, ծնողներն էլ մտածում էին՝ ուղղակի բարեկարգում են բակը: Հետո պարզվել է, որ Անդրանիկին ու նույն շենքի 90-ականներին զոհված զինծառայողին նվիրված ցայտաղբյուր է կառուցվել: 

Քրիստինա Աղալարյան

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search