Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը մեկնաբանել է Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները` նշելով, որ դրանից հետո Եվրամիության հետ համագործակցությունն ավելի է բարդանալու:
Հանրաքվեից հետո Թուրքիա-ԵՄ համագործակցությունն ավելի է բարդանալու. Սեբաստիան Կուրց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Կուրցը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: «Հանրաքվեի արդյունքները ստեղծեցին մասնատված երկիր: Ապագայում այս երկրի հետ Եվրամիության համագործակցությունն ավելի է բարդանալու»,- նշել է Կուրցը: Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»-ի օգտին խախտման արդյունքում: