Artsakhpress

Քաղաքական

ԵԽ հանձնակատար Մուժնիեկսը պատասխանում է իր հայկական «Միստր X» լինելուն

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ներկայացրեց իր տարեկան զեկույցը, որից հետո պատասխանեց խորհրդարանականների հարցերին։

ԵԽ հանձնակատար Մուժնիեկսը պատասխանում է իր հայկական «Միստր X» լինելուն

ԵԽ հանձնակատար Մուժնիեկսը պատասխանում է իր հայկական «Միստր X» լինելուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մուժնիեկսին հարց ուղղելու հնարավորությունից օգտվեց նաև Ադրբեջանի պատվիրակն ու, իր կարծիքով սուր դիտարկում արեց, նախքան հարց ուղղելը։

Ռաֆայել Հուսեյնովը ասաց, թե տհաճ լուրեր են տարածվել կապված ԵԽ տարբեր մարմիներում աշխատողների անօրինական գործունեության հետ ու այդ զեկույցները լի են փաստերով, որը կապված է Մուժնիեկսի ու հայկական ցանցի գաղտնի կապին։ Հուսեյնովը «եղբայրական» հորդորեց Մուժնիկսին զգույշ լինել իր հարաբերություններում։ Այս ելույթից հետո անդրադարձավ ԼՂ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Դիլգամ Ասկերովին ու հարց ուղղեց, թե ինչ կարող է անել նրան ազատելու համար։

Մուժնիեկսը նշեց, որ տեղյակ է հրապարակման մասին, որում իրեն անվանել են «Միստր X»։

«Ես այն կարդացի մեծ հետաքրքրությամբ, չեմ ճանաչում հեղինակներին, նրանք ինձ հետ չեն խոսել, հակառակ դեպքում այդքան սխալներ չէր լինի, ես չգիտեմ նաև նրանց ֆինանսավորման աղբյուրները»,-ասաց Մուժնիեկսը՝ ակնհայտորեն նկատի ունենալով ադրբեջանական լոբբիին։

Հանձնակատարը նշեց, որ ինքը 5 տարի շարունակ մասնակցել է ԵԽ-ում կազմակերպված Ադրբեջանի վերաբերյալ միջոցառումներին, քանի որ այնտեղ մարդու իրավունքների վատթարացող վիճակը դա էր պահանջում։

«Ադրբեջանը ԵԽ միակ անդամ երկիրն է, որտեղ իմ հետ համագործակցող մարդու իրավուքների պաշտպաները որևէ ժամանակում ձերբակալվել են շինծու մեղադրանքներով, որոնցից 2-ի՝ Իլգար Մամմադովի ու Ռասուլ Ջաֆարովի, մեղադրանքի կեղծ լինելը հաստատվել է ՄԻԵԴ կողմից, ովքեր ձերբակալվել էին իշխանությունների կողմից նրանց լռեցնելու համար, այլ ոչ թե կատարած հանցանքի համար։Ահա, թե ինչու եմ կենտրոնացել Ադրբեջանի վրա ու յուրաքանչյուրն իմ տեղում նույնը կաներ։ Պետք չէ լինել որևէ լոբբիի անդամ։ Ես մարդու իրավունքների լոբբիի մաս եմ և ոչ այլ ուրիշ լոբբիի»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց Մուժնիեկսը։


Ինչ վերաբերում է Ասկերով, ասաց, որ իր մանդատի մեջ չի մտնում ձերբակալվածների փոխանակումը։

Հիշեցնենք, որ ESISC կոչվող կազմակերպությունը վերջերս գրել էր, թե իբր Նիլս Մուժնիեկսը Հայաստանի համար աշխատող «Միստր-X»-ն է, ով «առանցքային գործիչ է Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկող ցանցում»։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search