Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ընդունել է 11 երկրների նորանշանակ դեսպանների հավատարմագրերը:
Լուկաշենկոն՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Բելառուսի հարաբերությունների մասին
Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Բելառուսի նախագահն ասել է. «Բելառուսն Ադրբեջանի հետ հարաբերությունները միշտ կառուցել է բարեկամության և փոխըմբռնման ոգով: Համատեղ ջանքերով մի շարք խոշոր ծրագրեր են իրականացվել արտադրական համագործակցության ոլորտում», - ասել է նա՝ ավելացնելով, որ պետք է առավելագույն կերպով օգտագործել առկա ներուժը և առաջ շարժվել այդ ուղղությամբ: