Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 7-21-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:
Հայ բռնցքամարտիկները մայիսի 7-ից հավաք կանցկացնեն Ծաղկաձորում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հայ բռնցքամարտիկները կնախապատրաստվեն հունիսի 14-25-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
Հաղորդվում է, որ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաքին կմասնակցի 21 մարզիկ: