Մայիսյան եռատոնին նվիրված՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և նրա հարակից տարածքում այսօր՝ մայիսի 9-ին, կազմակերպվել է զենքերի ցուցադրություն:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում զենքի ցուցադրություն է կազմակերպվել (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ ՊԲ կողմից հիմնականում ցուցադրվել են դիպուկահար հրացաններ, հակաօդային պաշտպանության զինատեսակներ և անօդաչու թռչող սարքեր: