Բրյուսելում մայիսի 9-ին տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում, որի ընթացքում մասնակիցները ծաղկեպսակներ են զետեղել Բելգիայի ազատագրման համար զոհված խորհրդային բանակի զինվորների և բելգիական դիմադրության մասնակիցների հուշակոթողներին:
Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 72-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Բելգիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Բրյուսելի քաղաքապետարանի և Բրյուսելում գործող դիվանագիտական առաքելությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ: