Artsakhpress

Հասարակական

Ամերիկահայ Ջորջիկ Անջարգոլյանը ոտքով կանցնի Բերձորից-Ստեփանակերտ ճանապարհը

Ամերիկահայ 68-ամյա Ջորջիկ Անջարգոլյանը մայիսի 12–14-ը Արցախում քայլարշավ է իրականացնելու, Բերձորից մինչև Ստեփանակերտ՝ 60 կմ երկարության ճանապարհն անցնելով ոտքով:

Ամերիկահայ Ջորջիկ Անջարգոլյանը ոտքով կանցնի Բերձորից-Ստեփանակերտ ճանապարհը

Ամերիկահայ Ջորջիկ Անջարգոլյանը ոտքով կանցնի Բերձորից-Ստեփանակերտ ճանապարհը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Ջորջիկ Անջարգոլյանը պատմել է, որ ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ին, սկսելու է իր քայլարշավը մինչև ժամը 16:00-ն, իսկ հաջորդ օրը շարունակելու   է այն վայրից, որտեղ կանգ էր առել:

«Քայլարշավի ընթացքում ես, ձեռքի ազդանշան տալով, կանգնեցնելու եմ անցնող մեքենաներն  ու ողջունելու եմ Արցախ մուտք գործողներին. նրանց բաժանելու եմ անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով Արցախի մասին 10 էջանոց բրոշյուրներ: Քայլարշավի ժամանակ ես հագնելու եմ իմ «Բարի գալուստ Արցախ» մակագրությամբ շապիկը»,- ասել է Ջ. Անջարգոլյանը և հավելել, որ եթե կարողանա նմանատիպ ակցիաներով ամեն տարի գոնե 10 զբոսաշրջիկ բերել Արցախ, ուրեմն՝ Արցախի ճանաչման, զարգացման ու կայացման գործում իր ավանդը կունենա:

«Արցախին օգնելու համար մենք ինքներս պետք է ուղիներ փնտրենք: Բոլոր զբոսաշրջիկներին էլ հորդորում եմ՝ տարին գոնե մեկ անգամ այցելել Արցախ, լինել պատմամշակութային վայրերում, քայլել փողոցներով, շփվել մարդկանց հետ. այդժամ կհասկանաք, թե այստեղ ինչպիսի մարդիկ են ապրում, ինչի համար են պայքարում, ինչ են երազում: Ամեն անգամ ուրախություն եմ ապրում, երբ Արցախում տեսնում եմ նորակառույց բարձրահարկ շենքեր, հյուրանոցներ, սրճարաններ: Իրոք որ, Արցախ աշխարհն օրեցօր ծաղկում է, շենանում»,-ասել է Ջ. Անջարգոլյանը և ավելացրել, որ ինքը մեծ ցանկություն ունի լինել նաև առաջնագծում, խոսել զինվորների հետ, ոգևորել ու ոգևորվել նրանցով:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search