Ռուսաստանը ԱՄՆ-ի հայեցողությանն Է թողնում երկկողմ հարաբերությունների զարգացման համար աշխատանքի ձեւաչափերի ընտրությունը. ինչպես նաեւ հարաբերությունների նորմալացման տեմպը:
Մոսկվան Վաշինգտոնի հայեցողությանն Է թողնում աշխատանքի երկկողմ ձեւաչափերի ընտրությունը. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ամերիկյան Ֆերբանքսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ում այժմ նոր վարչակազմ Է, մենք Դոնալդ Թրամփի եւ նրա աշխատակիցների հայեցողությանն ենք թողնում այն հարցը, թե ինչ ձեւաչափերով Է ավելի հարմար զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել Է նա: «Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպմանը հավաստեց հարաբերությունները նորմալացնելու իր տրամադրվածությունը, մենք պատրաստ կլինենք գործել այն չափով եւ այնքան արագ, որքան դա հարմար կլինի վարչակազմի համար, որը դեռեւս ձեւավորում Է իր թիմը, այդ թվում՝ արտաքին քաղաքական»,- նշել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: