Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ մասնակցելու Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգայի 1/4 եզրափակչին։
Արցախի ՈՒՀԱ թիմը մեկնել է Մոսկվա՝ լիգայի քառորդ եզրափակչին մասնակցելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ տղաները շատ լուրջ են տրամադրված և փորձելու են անել հնարավորը՝ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար: «Հուսով ենք՝ ամեն ինչ մեր սրտով կլինի, և մայիսի 17-ին բոլորս միասին ուրախանալու ավելի մեծ առիթ կունենանք»,- ասել է Արցախի ՈՒՀԱ թիմի ղեկավարը:
Նշենք որ քառորդ եզրափակիչը տեղի կունենա Մոսկվա քաղաքում՝ "Планета КВН" դահլիճում, մայիսի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00-ին։
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգայի փառատոնին և 1/8 եզրափակչում «Հարսանիքը լեռներում» թիմը ճանաչվել է լավագույնը և ստացել նվեր-մրցանակ լիգայի գլխավոր հովանավորի կողմից։