ՀՀ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. մայիսի 17-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԵՏՀ հերթական նիստին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ պատվիրակության կազմում էին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:
Կայացել է նաեւ ԵՏՄ մինչեւ 2025 թվականի «Թվային օրակարգ»-ի հիմնական ուղղությունների վերաբերյալ քննարկում: