Ավարտվեց Հայաստանի խճուղային հեծանվասպորտի առաջնությունը
Հեծանվորդներն ավարտեցին պայքարը Հայաստանի խճուղու առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան պատանիները: Խմբակային վազքի 70 կմ մրցավազքում մեդալակիրներ դարձան Ամու Ասուպովը (Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց և Երևանի պետական քոլեջ), Հենրիկ Երանոսյանը (Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց և Երևանի պետական քոլեջ) և Նելսոն Գրիգորյանը (Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց և Երևանի պետական քոլեջ):
Այս առաջնությունից հետո հայտնի դարձան այն պատանի հեծանվորդները, ովքեր հուլիսին կմասնակցեն օլիմպիական փառատոնին. Ամու Ասուպով, Հովհաննես Երանոսյան, Հենրիկ Երանոսյան և պահեստային` Արման Ազիզյան: