Artsakhpress

Սփյուռք

Սինգապուրի հայկական եկեղեցու հավատացյալները թույլ չեն տա, որ այն անհետանա

Սինգապուրի ամենահին եկեղեցում, որն արդեն 182 տարեկան է, հայր Զավեն Յազիչյանը հայկական եկեղեցու ծիսակարգով ավանդական պատարագ է մատուցում:

Սինգապուրի հայկական եկեղեցու հավատացյալները թույլ չեն տա, որ այն անհետանա

Սինգապուրի հայկական եկեղեցու հավատացյալները թույլ չեն տա, որ այն անհետանա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չնայած 36-ամյա հայր Զավենը Մյանմարում է ապրում, տարեկան հինգ կամ վեց անգամ գալիս է՝ Հիլ Սթրիթում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ մատուցելու:

Ըստ «Strait Times»-ի՝ Սինգապուրի հայ համայնքը երբեք մեծ չի եղել. հայերի թիվը չի գերազանցել 100-ը, բայց հայկական եկեղեցին հոգեւորական չունի 1930-ական թվականներից: Սակայն հայկական եկեղեցու հավատացյալները թույլ չեն տալիս, որ այն անհետանա:

35-ամյա Անի Ումեդյանը եկեղեցու կամավորներից է արդեն 9 տարի: Նա ամուսնու հետ Հայաստանից Սինգապուր է փոխադրվել 2008 թվականին: Տիկին Ումեդյանը Հայկական ժառանգության համույթի անդամ է, որը 2009 թվականին է կազմավորվել եւ ամեն ինչ անում է՝ Սինգապուրում հայկական պատմությունն ու մշակույթը պահպանելու համար: Հայ երաժիշտներից կազմված համույթը, որոնք Սինգապուր են եկել վերջին տարիներին, պարբերաբար համերգներ է տալիս եւ միջոցառումներ կազմակերպում հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Տիկին Ումեդյանը նշում է. «Համերգների շնորհիվ բազմաթիվ օտարերկրացիներ սկսում են հետաքրքրվել հայկական մշակույթով»:

Նրա խոսքով, երբ սկսել է այցելել եկեղեցի, այստեղ շուրջ 20 մարդ կար: «Հիմա, երբ ավելի շատ միգրանտներ կան, հավատացյալների թիվն ավելին է, եւ մենք ուրախ ենք տեսնել, որ եկեղեցում 40-50 մարդ կա»,- News.am-ի փոխանցմամբ՝ ընդգծում է նա:

Հայր Զավենը համաձայն է: Հարցին, ի՞նչն է նրան մղում ամեն անգամ Սինգապուր հասնել եւ պատարագ մատուցել, հայր Զավենը պատասխանում է. «Կարեւոր է յուրաքանչյուր մարդ: Եթե անգամ հավատացյալները մի քանիսն են, իմ պարտքն է ծառայել նրանց»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

Search