Artsakhpress

Սփյուռք

Կոնգրեսը Վաշինգթոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձև է ներկայացրել

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա) ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի (դեմոկրատ, Նյու Յորք), Հանրապետական կուսակցության մեծամասնության խմբի ղեկավար Քևին Մըքքարթիի (հանրապետական, Կալիֆորնիա) և Դեմոկրատական կուսակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերի (դեմոկրատ, Մերիլենդ) հետ ներկայացրել է Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևը:

Կոնգրեսը Վաշինգթոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձև է ներկայացրել

Կոնգրեսը Վաշինգթոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձև է ներկայացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ այս բանաձևը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայիդեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը: Ներկայացուցիչների պալատի բանաձևը կոչ է անում «օրինազանցներին պատասխանատվության ենթարկել», հայտնում է panorama.am-ը :

Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևում նշվում է. «ժամեր շարունակ տևած խաղաղբողոքի ցույցի ժամանակ բռնություն ծագեց, երբ Էրդողանի կողմնակիցները ևԹուրքիայի դեսպանատնից անձիք մի կողմ հրեցինՎաշինգտոնի ոստիկաններին՝դաժանհարձակման ենթարկելու ցուցարարներին»: Բանաձևում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ «թուրք պաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված ՄիացյալՆահանգների քաղաքացիների իրավունքները, ևբազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել են անզեն ցուցարարներին»:

Բացի այդ բանաձևում նշվել է, որ Վաշինգտոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի և այլոց հաղորդագրություններում հաստատվում է, որ«ցուցարարները չեն հրահրել բռնությունը», և սա ԱՄՆ-ում բռնության երրորդ դեպքն է, որ իրագործվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի անդամների կողմից:

Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևում կոչ է արվում.«ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ովուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է  մայիսի 16-ին թուրքական անվտանգությանուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»:

Խիստ դեմ արտահայտվելով Թուրքիայում ռեպրեսիվ ավտորիտարիզմի աճող միտմանը՝Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևում նշվում է, որ «Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատությունները երկրներում, ինչպես օրինակ Թուրքիայում, ևպայքարի օտարերկրյա առաջնորդների՝ ազատ ևխաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ»:

«Համագումարը երախտագիտություն է հայտնում կոնգրեսականներ Ռոյսին, Էնգելին, Մըքքարթին  ու Հոյերին՝ վերջիններիս կողմից երկկուսակցական օրինագծի ներկայացման համար, որով դատապարտվում է թուրքերի կողմից կատաղի հարձակումը խաղաղ ցուցարարների դեմ և մեր ժողովրդավարական նվիրական արժեքների անարգումը», - նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Համագումարի անցյալ շաբաթվա հայտարարությամբ կոնգրեսականներին և Վարչակազմին կոչ էր արվում դատապարտել Թուրքիայի կողմից հիմնարար ազատությունների ոտնահարման վերջին դեպքը:Համագումարընաև  համայնքային քարոզչական արշավ սկսեց՝ հորդորելով Ներկայացուցիչների պալատիուՍենատի անդամներին դատապարտել թուրքերի կողմից հարձակումը և պատասխանատվության ենթարկել այս բռնարարքներն իրականացնողներին:

Ի լրումն Ներկայացուցիչների պալատի բանաձևի, 28 կոնգրեսականներ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված երկկուսակցական նամակ են ստորագրել՝ վերջինիս կոչ անելով «հրապարակավ դատապարտել այս գործողությունները, և որ նույնքան կարևոր է, ապահովել, որ այդ մարդիկ լիակատար պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար»:

Աղբյուրի փոխանցամամբ՝ նախորդ օրը սենատորներ Լինսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) ևՓեթրիքԼեյհին (դեմոկրատ, Վերմոնտ) նամակ էին հղել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին, որտեղ մասնակիորեն ասվում է. «Տեղական իրավապահ մարմիններին հորդորում ենք դատական գործ հարուցել այս հարձակումն իրականացնողների դեմ օրենքի լիակատար սահմանմամբ և աջակցել ներգրավված ցանկացած դիվանագիտակա նանձնակազմի արտաքսմանը ՄիացյալՆահանգներից»: Այլ սենատորներ և կոնգրեսականներ ևս հանդես են եկել այս հարձակումները դատապարտող հայտարարություններով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search