Artsakhpress

Հասարակական

Նախագահը պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողներին (լուսանկարներ)

Այսօր Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված և գովասանագրերի արժանացած ԱՀ 39 աշակերտների և նրանց ուսուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Նախագահը պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողներին (լուսանկարներ)

Նախագահը պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողներին (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   ԱՀ   նախագահ  Բակո  Սահակյանն  աշակերտներին  պարգևատրել  է  արժեքավոր    նվերներով՝  դյուրակիր  համակարգիչներով (նոթբուք, պլանշետ),   բջջային  հեռախոսներով, իսկ  ուսուցիչներին՝   100  հազարական  դրամ   գումարով:

«Մեր հանրապետությունում առանցքային տեղ է հատկացվում կրթության եւ գիտության զարգացմանը, և  այս ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք, ըստ ամենայնի, նպաստում են մատաղ սերնդի ուսման մակարդակի բարձրացմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Ժամանակակից կրթական համակարգը   ևս  երկրի դեմքն է, և մենք անելու  ենք    հնարավոր ամեն  ինչ, որպեսզի մեր երիտասարդներն ստանան որակյալ կրթություն, լինեն բազմակողմանի զարգացած և  քայլեն ժամանակին  համընթաց»,- մասնավորապես  ասել  է   Բ.  Սահակյանը:

ԱՀ կրթության, գիտության  և  սպորտի նախարար Սլավա Ասրյանը ևս կարևորել է կրթության  դերը:   

«Դպրոցականները   նույն  ոգով  ու  եռանդով  պետք  է    շարունակեն աշխատել, որպեսզի  կրթական  ոլորտում Արցախի անունը   հետայսու   ևս  բարձր  պահեն: Դպրոցական  տարիներին     յուրաքանչյուր  աշակերտ  պիտի  խորապես ուսումնասիրի  այն առարկաները  որոնք   նա  պիտի  օգտագործի  իր     կյանքի    հետագա  տարիներին:

Ուրախալին  այն  է, որ  այս  տարի  բնագիտական  առարկաներից  ևս  առաջընթաց  է  արձանագրվել.   նախորդ  տարվա   համամեմատ   առարկայական  օլիմպիադայի  եզրափակիչ   փուլում  հաղթողները   8-ով  ավելացել  են»,-ըստ  էության  ասել  է   Ս. Ասրյանը:

Ստեփանակերտի    Վիտալի  Ջահանգիրյանի  անվան   N  11   ավագ  դպրոցի    հայոց  լեզվի  և  գրականության  ուսուցչուհի  Իրա  Սարումյանն   իր   խոսքում      ասել   է. «Այսօր  բոլորիս համար հիշարժան  օր  է. մեզնից  յուրաքանչյուրը  հպարտություն     ու   բերկրանք  է  ապրում     օրվա    խորհրդով: Շնորհակալություն  եմ  հայտնում մեր   պետությանը՝  դպրոցի      և   ուսուցչի  դերը բարձրացնելու   և մեր    չափազանց   համեստ   աշխատանքն  արժևերելու  համար: Գաղտնիք  չէ, որ  միայն  պետության     հովանու   ներքո   ուսուցիչը   կարող  է   իրականացնել    մատաղ  սերնդի   կրթության     և  դաստիարակության  պատասխանատու    և   վեհ   գործը»:

Նույն  դպրոցի   անվան   N11 ավագ  դպրոցի   9-րդ  դասարանի   աշակերտ  Արմեն  Բեգլարյանն  էլ նշել  է, որ  ինքը  2-րդ  անգամն   է, ինչ   ՀՀ-ում  մասնակցում   է   պատմություն  առարկայի  եզրափակիչ   փուլին:

«Մենք   ուրախ    ու   հպարտ  ենք, որ  երկրի  Նախագահը    արժևորում  և  կարևորում    է  կրթության  ոլորտում  մեր   հաջողություններն   ու    ձեռքբերումները:

Մենք  ուրախ  ու  շնորհակալ  ենք  ստացած  նվերների   համար.  դրանք նաև   պարտավորեցնում  են  մեզ:

Շնորհակալ  եմ  նաև    իմ  ուսուցիչներին, ովքեր   ջանք  ու  եռանդ  չեն  խնայել՝  մեզ  կրթելու   և   գիտելիքներ  հաղորդելու  համար: Մեր  ստացած  գիտելիքները   մենք  օգտագործելու  ենք  ի  շահ  մեր  երկրի  բարօրության»,- ասել է   Ա.  Բեգլարյանը:

Ասկերանի      շրջանի  Ակնաղբյուրի    Վարդան  Ջիվանշիրյանի  անվան   միջնակարգ  դպրոցի  11-րդ  դասարանի պատմությու- նից  առարկայական  օլիմպիադայի  եզրափակիչ   փուլի   առաջին  կարգի   դիպլոմակաիր    Արգինե  Սարգսյանն   էլ    նշել  է,  որ    ինքը   ևս  ուրախ  ու  հպարտ  է. երկրորդ  անգամն է   իրեն   բախտ   վիճակվել     ՀՀ-ում   օլիմպիադայի  եզրափակիչ    փուլին մասնակցելու և   հաղթելու:

«Ես  ջանք  ու  եռանք  չեմ  խնայել՝  բարձր    պահելու  համար     Արցախի  Հանարպետության    անունն  ու  պատիվը:   Մեր  հաջողությունների  համար  մենք    երախտապարտ  ենք   մեր  ուսուցիչներին.  այդ   նրանց անմնացորդ  նվիրումի   ու  հոգատարության   շնորհիվ  է, որ       հասել  ենք    գիտության  նվաճումների:  Մենք   մեր   երախտագիտությունը  նրանց  հայտնել  ենք    մեր  հաջողություններով:

Հավաստիացնում  եմ  բոլորիդ, որ  հետայսու    ավելի  մեծ  եռանդով   ու  մեծ  սիրով   կշարունակենք աշխատել՝  նվաճելուհամար   նորանոր  բարձունքներ»,-մասնավորապես  ասել  է Ա.  Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ուսուցիչներ, աշակերտներ   և   այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search