Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան N 1 միջնակարգ դպրոցում այսօր մեծ շուքով անցկացվել է «Վերջին զանգ»-ի տոնական արարողություն:
Մարտակերտում մեծ շուքով անցկացվել է «Վերջին զանգ»-ի տոնական արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Լիդա Պետրոսյանը և նշել, որ դպրոցն այս տարի թողարկել է 46 շրջանավարտ:
«Շրջանավարտների մի մեծ մասն իրենց ուսումը ցանկանում են շարունակել Արցախի և ՀՀ տարբեր բուհերում»,- նշել է տնօրենը և ավելացրել, որ իր բարեմաղթանքի խոսքում առաջին հերթին խաղաղություն է մաղթել բոլոր շրջանավարտներին, որպեսզի խաղաղ պայմաններում շարունակեն իրենց ապագա գործունեությունը:
Լուսանկարները՝ Լուսինե Զաքարյանի