Artsakhpress

Սփյուռք

Միաձայն ընդունվել է թուրքերի բռնությունը դատապարտող բանաձևը

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ երեկ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևը:

Միաձայն ընդունվել է թուրքերի բռնությունը դատապարտող բանաձևը

Միաձայն ընդունվել է թուրքերի բռնությունը դատապարտող բանաձևը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համագումարի հաղորդմամբ՝ Ն.Պ. 354 բանաձևի ընդունման կապակցությամբ հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ասել է. «Նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի զինված անդամները դաժանորեն ծեծել, խեղդել և ոտքերով հարվածել են ցուցարարներին առանց դրդապատճառի հարձակման ժամանակ, որի նպատակն էր լռեցնել Ամերիկայի այս քաղաքացիների ազատ խոսքի ու հավաքների իրավունքը: Ժամանակին ընդունված այս բանաձևը հստակ ազդանշան է ուղարկում Թուրքիայի կառավարությանը, որ թույլ չենք տա որևէ օտարերկրյա կառավարության ճնշել մեր քաղաքացիների իրավունքները», հայտնում է panorama.am-ը:

Ն.Պ. 354 բանաձևում նշվում է, որ «ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»: Բանաձևում շարունակվում է. «Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատությունները երկրներում, ինչպես օրինակ Թուրքիայում, և պայքարի  օտարերկրյա առաջնորդների՝ ազատ և խաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ»:

Ներկայացուցիչների պալատի ամենաբարձրաստիճան անդամ Էնգելը հայտարարել է. «Ես ի դեպ հրավիրված էի Թուրքիայի դեսպանատան այդ հանդիպմանը: Չգնացի, և ուրախ եմ, որ չգնացի, քանի որ ուղղակի սարսափեցի, երբ լսեցի, թե ինչ է տեղի ունեցել... Այս բանաձևը կոչ է անում, որ պատասխանատունները քրեական պատասխանատվության ենթարկվեն: Սա շատ ավելի մեծ խնդիր է: Վերջին տարիներին Թուրքիայի կողմից մտահոգիչ համակարգային վարքագծի ականատես ենք եղել, բայց եթե թուրք պաշտոնյաներ գալիս են մեր երկիր ու փորձում ճնշել ամերիկյան ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը, պետք է պատասխան գործողություններ լինեն»:

Ի թիվս այլ կոնգրեսականների հայտարարությունների, կոնգրեսական Քրիս Սմիթը (դեմոկրատ, Նյու Ջերսի) հայտարարել է, որ թուրք թիկնապահների բռնությունը §հատկապես աղաղակող¦ էր, իսկ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլին (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) նշել է, որ այդ գործողությունները եղել են «բացարձակապես սարսափելի և չեն հանդուրժվի»։

«Ամերիկայի հայկական համագումարը երախտագիտություն է հայտնում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ նախագահ Էդ Ռոյսի և ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի գլխավորությամբ,  հարցի արագ քննարկման և այս երկկուսակցական բանաձևի ընդունման համար՝ ի պատասխան Թուրքիայի հարձակման՝ ընդդդեմ մեր ամենանվիրական և հիմնարար արժեքների: Կոչ ենք անում Սենատին ևս հետևել այս օրինակին», - հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևի մասին այլ տեղեկություններ՝ այստեղ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search