Այս տարի «ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի պահեստներում 1 կգ գարու կանխիկ ձեռքբերման գինը սահմանվել է 85 դրամ, իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր պարտավորություններ ունեն Հիմնադրամի նկատմամբ, դրանց դիմաց հնարավորություն կունենան բերքը հանձնել ավելի բարձր՝ 1 կգ-ն 95 դրամով:
Գյուղհիմնադրամի կողմից սահմանվել են գարու և ցորենի այս տարվա գները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը:
«Հիմնադրամի Արցախի պահեստներում ցորենի գինը սահմանվել է 1 կգ-ը 95 դրամ, իսկ պարատավորությունների դեպքում՝ քաղաքացիները դրանց դիմաց հնարավորություն կունենան բերքն հանձնել ավելի բարձր գնով՝ 1 կգ-ն 105 դրամով»,- նշել է Ա. Բախշիյանը և տեղեկացրել, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ ընթացիկ տարում, Երևանում գործելու է Հիմնադրամի կողմից վարձակալված պահեստը, որտեղ պահեստավորվող հատիկի գինը կիլոգրամի դիմաց, հաշվի առնելով ճանապարհածախսը, 15 դրամով բարձր է լինելու Արցախում սահմանված գնից:
Ա. Բախշիյանի խոսքով՝ պարենային ցորենի մթերումն իրականացվելու է ալրաղացների միջոցով: «Մեր կողմից իրականացված մոնիթորիգի արդյունքում առաջարկվել է կիլոգրամի դիմաց մոտավոր 105- 120 դրամ՝ կախված սոսնձանյութի պարունակությունից»,- ավելացրել է Ա. Բախշիյանը: