Ռուսական «Գազպրոմ»-ը հաստատել է Բելառուսի համար գազի գնի պահպանումը՝ հազար խմ-ի համար 132 դոլարի մակարդակում:
«Գազպրոմ»-ը կշարունակի գազը Բելառուսին վաճառել 132 դոլարով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ընկերության թոփ-մենեջերը: «Այն, որ դուք նշեցիք 132 դոլար, ես չգիտեմ, թե որտեղից եք այդ թիվը վերցրել, բայց իրականությանը նման է: Գինն այս տարվա գնի սահմաններում է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե Բելառուսի համար գազի գինը կմնա՞ նույնը՝ 132 դոլար, որքան 2016 թվականին էր: Ավելի վաղ Բելառուսի և Ռուսաստանի միջև նավթագազային վեճն ավարտվել էր փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք կարգավորում են այս ոլորտում տարաձայնությունները: