Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի առաջատար Յանա Եգորյանը հայտավորվել է Վրաստանում կայանալիք սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը՝ չնայած ոտքի մատի վնասվածքին:
Յանա Եգորյանը հայտավորվել է Եվրոպայի առաջնությանը՝ չնայած վնասվածքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իլգար Մամեդովը:
«Յանա Եգորյանը հայտավորվել է մրցաշարին մասնակցելու համար: Բժիշկները կփորձեն վերականգնել Յանայի առողջությունն այն պայմանով, որ նա պետք է պահպանի բժշկական խորհրդատվություններն այս շաբաթվա ընթացքում: Այդ ժամանակ նա ի վիճակի կլինի մասնակցել Եվրոպայի առաջնությանը»,- Իլգար Մամեդովի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:
Ավելի վաղ Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Յանա Եգորյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա հունիսի 12-17-ը Թբիլիսիում: