Լոնդոնի ոստիկանությունն ազատ Է արձակել լույս հունիսի 4-ի գիշերը Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում կատարված ահաբեկչության կապակցությամբ բոլոր ձերբակալվածներին:
Ոստիկանությունն ազատ Է արձակել Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ բոլոր ձերբակալվածներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ասված Է Սքոթլենդ-Յարդի կողմից հունիսի 5-ին տարածված հայտարարության մեջ: «Հունիսի 4-ին ձերբակալված բոլոր մարդիկ ազատվել են առանց նրանց մեղադրանքներ ներկայացնելու»,- հայտնել Է լոնդոնյան ոստիկանությունը: Ահաբեկչությանը հաջորդած օրը, որի զոհ Է դարձել յոթ մարդ, ձերբակալվել Էր 12 մարդ՝ յոթ տղամարդ եւ հինգ կին: Սքոթլենդ-Յարդը հրապարակել Է ահաբեկչության երկու կատարողների անունները՝ 27-ամյա Խուրամ Շազադ Բաթը՝ Մեծ Բրիտանիայի հպատակ, որը ծնվել Է Պակիստանում, եւ 30-ամյա Ռաշիդ Ռեդվանը, որը ծնունդով կամ Մարոկոյից Է, կամ Լիբիայից:
Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ երրորդ ահաբեկիչը օտարերկրացի Էր: Ինչպես հունիսի 5-ին հայտնել Է Sky News-ը, ահաբեկիչների կողմից օգտագործված ավտոմեքենայում հայտնաբերվել են հրկիզիչ խառնուրդով շշեր: Ահաբեկչության հետեւանքով զոհվել Է յոթ մարդ, 48 հոգի վիրավորվել Է, նրանցից 18-ն օրհասական վիճակում են: Երեք ահաբեկիչներն սպանվել են ոստիկանության կողմից: Նախօրյակին Լոնդոնի քաղաքապետարանի մոտ, Լոնդոնյան կամրջից ոչ հեռու, որտեղ հունիսի 3-ի երեկոյան կատարվել Է ահաբեկչական գործողությունը, տեղի Է ունեցել սգո արարողություն, որին մասնակցել են Բրիտանիայի բոլոր հիմնական կրոնների ու դավանանքների ղեկավարները, Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Հանը, ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը, ինչպես նաեւ ոստիկանության ներկայացուցիչները: Նրանք ծաղիկներ են դրել ի հիշատակ զոհվածների, ինչից հետո լռության րոպե Է հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: