Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեի նիստի ժամանակ լրագրողները եւ իրավապաշտպանները ակցիա են կազմակերպել հաջակցություն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուհթարլիի:
Վրաստանի խորհրդարանում ակցիա է տեղի ունեցել հաջակցություն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուհթարլիի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: contact.az-ը հայտնում է, որ ակցիայի մասնակիցները գլուխներին պոլիէթիլենե տոպրակներ են հագցրել եւ պաստառ պարզել՝ «Դա դուք չեք մարսի» գրությամբ:
Հիշեցնենք, որ Մուհթարլին մայիսի 29-ին առեւանգվել է Թբիլիսիում, իսկ հաջորդ օրը հայտնվել է Ադրբեջանում, որտեղ նրան սահմանի խախտման, մաքսանենգության, սահմանապահի նկատմամբ գործադրված բռնության մեղադրանքներ են ներկայացրել եւ կալանավորել: ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը կոչ են արել հետաքննել առեւանգման մասին հաղորդումները եւ պահանջել են Մուհթարլիին ազատել: