Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են այնտեղ գերի պահվող Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի քաղաքացուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի պատվիրակության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան АПА-ին հաղորդել է, որ այցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, հայտնում է news.am-ը։
«Կարմիր խաչի աշխատակիցների միջոցով զինծառայողն ու նրա ընտանիքը տեղեկություններ են փոխանակել»։ Հուսյենովան նշել է, որ այցը տեղի է ունեցել համապատասխան կարմիր խաչի ընթացակարգի. «Իր մանդատի համապատասխան՝ Կարմիր խաչն այցելում է գերի պահվող անձանց՝ գերության պայմանների եւ նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգի, ինչպես նաեւ այդ մարդկանց ընտանիքների հետ կապ հաստատել օգնելու համար»։
Արցախի Հանրապետության բնակիչ Արսեն Բաղդասարյանը գերի է ընկել 2014 թվականի դեկտեմբերի 26-ին։ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրել են դիվերսիայի եւ սպանության մեջ՝ փորձելով նրան «դիվերսոին խմբի անդամ» ներկայացնել։ Դրանից հետո Արսեն Բաղդասարյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։