ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ երեկոյան հեռախոզարույցի ընթացքում քննարկել են Սիրիայում դեպքերի զարգացումը և իրավիճակը Կատարի շուրջ:
ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Սիրիան և իրավիճակը Կատարի շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին Թուրքիայի ԱԳՆ-ում:
Գործակալության հաղորդմամբ՝ զանգը Թիլերսոնն է նախաձեռնել: Զրույցի մանրամասները դեռ չեն հաղորդվում:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի այլ երկրների թուլացնել Կատարի շրջափակումը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի մարդասիրական հետևանքների և ազդել ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի դեմ պայքարի վրա։
Երկուշաբթի Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման մեջ: Լիբիայի արևելյան մասի, Եմենի, իշխանությունները, նաև Մալդիվները, Մավրիտանիան, Կոմորյան կղզիները ևս ավելի ուշ հայտարարել են Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին: