Ընթացիկ տարվա հունիսի 7-ին «Արցախբանկ» ՓԲԸ Խորհրդի որոշմամբ «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն-վարչության նախագահ է նշանակվել Արտակ Ռուդիկի Բալայանը:
Արտակ Բալայանը նշանակվել է «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն և վարչության նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության մամլո ծառայությունը:
Արտակ Բալայանը ծնվել է 1976թ.-ի հունիսի 30-ին` ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1998թ.-ին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանը` ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ` հետագայում ուսումը շարունակելով նաև Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրայում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է «Արցախբանկ» ՓԲԸ-ում` 1998-ից մինչև 2007 թվականը զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, այդ թվում` 2003 թ. ապրիլի 30-ից` Ներքին աուդիտի, վերահսկողության և վերլուծության գլխավոր դեպարտամենտի տնօրեն, 2004թ. օգոստոսի 1-ից` Ակտիվների և պասիվների կառավարման գծով «Արցախբանկ» ՓԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ, Վարչության անդամ:
2007թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2015թ. հուլիսի 4-ը զբաղեցրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնը:
2015թ. հուլիսի 4-ից մինչև 2017թ. հունիսի 5-ը աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում` որպես ԼՂՀ Նախագահի խորհրդական- տնտեսագիտական վարչության պետ: