Էստոնիայի արտաքին գործերի նախագահ Սվեն Միկսերը` ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հունիսի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Էստոնիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միկսերը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Էստոնիայի արտգործնախարարին ներկայացրեց Հայոց ցեղասպանության և հուշահամալիրի ստեղծման պատմությունը: