Artsakhpress

Հասարակական

Ես Իշխանաձորից բացի այլ տեղ չեմ ապրի. սիրիահայ բժիշկ (լուսանկարներ)

Սիրիայի Ղամիշլի քաղաքի 49-ամյա բժիշկ Հայկ Խաչատրյանը (Հայկ Խաչոն) 2016 թվականին տեղափոխվել է Արցախ և բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում:

Ես Իշխանաձորից բացի այլ տեղ չեմ ապրի. սիրիահայ բժիշկ (լուսանկարներ)

Ես   Իշխանաձորից   բացի  այլ   տեղ  չեմ  ապրի. սիրիահայ  բժիշկ (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրույցում     Հայկ  Խաչոն   ասել  է, որ  սիրիական ծանր մղձավանջից, պատերազմական դաժան պայմաններից ու սպանություններից հետո Իշխանաձորն   իր   համար  կատարյալ    դրախտավայր է:

«Ապրել, մեծացել  եմ    Ղամիշլիում,   բայց   բարձրագույն  կրթությունս  ստացել  եմ  Հայաստանում: Ես     միշտ   ցանկանում  էի  գալ   Հայաստան:  Եվ   երբ   Սիրայում պատերազմ  սկսվեց,  ես  իմ  ընտանիքով  տեղափոխվեցի    Իշխանաձոր:  Սիրիայում մնալու 2  տարբերակ կար՝ կամ ընդունել մահմեդականություն  կամ  էլ ինքնակամ  հեռանալ  երկրից:  Ես   Ղամիշլիի    հիվանդանոցի  գլխավոր   բժիշկն  եմ  եղել.  այնտեղ  գործերս  շատ  լավ  էին, սակայն,  երբ  զինյալների կողմից հիվանդանոցը կողոպտվեց  որոշեցի   վերջնականապես հեռանալ Սիրիայից: Իմ  հայրը  տարիներ   առաջ  էր  գաղթել  Սասունից. ճակատագրի դաժան  բերումով    և    ես  ևս ստիպված  էի լքել   իմ  ծննդավայր  Ղամիշլին:

Ուրախալին  միայն  այն  է, որ    ես  իմ     3  աղջիկների  հետ հաստատվեցի պատմական  հայրենիքիս  այս  գողտրիկ  վայրում՝ Իշխանաձորում: Արցախում ոչ  մի  բարեկամ   չունեմ, սակայն   շատ  կարճ   ժամանակամիջոցում   այստեղի  բանկիչները    մեզ  համար  դարձան հարազատ  քույր  և  եղբայր,-ասել  է   բժիշկը  և  ավելացրել,- ես այստեղ     աշխատում եմ որպես  թերապևտ  և  սպասարկում եմ  ոչ  միայն   Իշխանաձորի,  այլև   հարակից   գյուղերի  բնակչությանը: Հիվանդանոցում   չկա  լաբորատորիա.  կան     չլուծված  սյլ   խնդիրներ ևս,  բայց հուսով  եմ, որ   ժամանակի  ընթացքում դրանք  իրենց    կլուծվեն»:

 

Հ. Խաչոյի  խոսքով՝  գյուղի   պայմանները   շատ   լավ  են,  մարդիկ    բարեհամբույր   են, աշխատասեր:

«Խորհուրդ  եմ  տալիս  մեր   հայրենակիցներին՝    գալ-հաստատվել  Արցախում  և   շենացնել   այս   հրաշք երկիրը:

Խոսելով   ընտնիքի  մասին՝    Հ. Խաչատրյանն  նշել  է, որ    իր   3   երեխաները սովորում  են    Իշխանաձորի   դպրոցում:

«Իմ  աղջիկներն  էլ  պետք  է  բարձրագույն  կրթություն  ստանան  և  իրենց  գիտելիքներով  ծառայեն  մեր  երկրին. նրանք պիտի   ապրեն   միմիայն Արցախում  կամ  Հայաստանում  և ամուսնանան  միայն հայի   հետ,-հավելել  է  Հ. Խաչոն  և  ընդգծել- եթե Սիրիայում խաղաղություն    էլ հաստատվի, միևնույն  է   ես չեմ  վերադառնա  այնտեղ: Ես   Իշխանաձորից   բացի  այլ   տեղ  չեմ  ապրի»:

Ազատ   ժամանակ   բժիշկն  զբաղվում  է  հողագործությամբ  և անասնապահությամբ:

«Ես  շատ  եմ  սիրում  հողի  հետ աշխատելը: Այստեղ կլիման շատ  բարենպաստ  է, կան  բոլոր  պայմանները  նոր  մշակաբույսեր  ու   ծառեր    աճեցնելու: Այստեղ  «Նոր  աշխարհ»    անունով   պտղատու    ծառ   եմ   տնկել.  ցանկություն  ունեմ  հետագայում մեծ  այգի  հիմնել:  Ունեմ  նաև  13  գլուխ  խոշոր  եղջերավոր  անասուն»,- նշել  է   Հ.  Խաչոն: 

Խոսելով  առաջիկա  ծրագրերի  մասին՝   բժիշկը    հայտնել  է, որ  նպատակ  ունի  համայնքում   կարի  գործարան բացել.   այն   կլուծի      նաև  գյուղի    կանանց  աշխատանքի  զբաղվածության   խնդիրը:

«Շատ  ուրախ  եմ, որ   պետությունն   ուշադրության  կենտրոնում  է  պահում   վերաբնակիչների   խնդիրները: Ինչո՞ւ  պետք  է  հայն  ապրի   օտար  երկրներում,   եթե  կարող  է ապրել   և  արարել   իր   հայրենի  հողում: Այստեղ  ապրելով՝   ես  ավելի  եմ  կարևորել, իմ  հայ  լինելու արժեքը:  Առաջիկայում  իմ  բարեկամները  ևս     կգան  Արցախ, կապրեն,  կարարեն  ու  կշենացնեն   մեր  հայրենիքի     այս  մի  կտոր  հողը»,-նշել  է   Հ.  Խաչոն:

Բժշկի  դուստրը՝  14-ամյա  Թալին   Խաչատրյանը,  մեզ  հետ զրույցում  ասել  է,

որ   ինքը   և   քույրերը միանգամից  սիրահարվել  են  Արցախին: 

«Ես  շատ  հավանեցի    Իշխանաձորը, այստեղ   ամեն  ինչ  խաղաղ  է. հանգիստ. մարդիկ     բարի  են, աշխատասեր, կամեցող: Դասերիս    զուգահեռ՝ գյուղատնտեսական աշխատանքներում   օգնում  եմ  հայրիկիս»,-ասել  է  Թալինը:

15-ամյա  Մանուշն   էլ  ասել  է, որ  չնայած  ինքը  կարոտում  է  Սիրիային, 

այնտեղի  իր  ընկերներին  ու   բարեկամներին, բայց  նոր  հայրենիքի  հետ   ավելի  է  կապվել.

ինքը  ձեռք  է  բերել մտերիմ ընկերներ, հարազատներ: Աղջիկը  հետաքրքրված  է     Արցախի  և  Հայաստանի պատմությամբ:

Իսկ  16-ամյա   Աննան անթաքույց  հպարտությամբ  իրեն   իշխանաձորցի   է համարում:

«Ճիշտ  է,  սկզբնական  շրջանում  դժվարությամբ  էինք հարմարվում   այտեղի   ավանդույթներին, սովորույթներին, պայմաններին:  Այսօր  արդեն  մենք   տեղացիներից  չենք  տարբերվում: Մեր  տան  ճաշերը  հիմնականում    ես  եմ     պատրաստում:  Ես  սիրիական և  արցախյան  կերակուրները  համադրում  եմ,   և  դրանք  շատ  համեղ  են  ստացվում: 

Երազում  եմ  բարձրագույն  ուսումնական   հաստատություններում  սովորել,  տիրապետել  5  լեզուների    և  դառնալ   թարգմանչուհի: Ես  ուզում  եմ  իմ  ներդրումը  բերել  Արցախ  հայրենիքիս  զարգացման  ու  բարգավաճման  գործին»,-ավելացրել  է   Աննան: 

Նշենք  նաև, որ  վերջերս   «Թուֆենկյան»  հիմնադրամը  բժշկի  ընտանիքի  համար  հարմարավետ   առանձնատուն  է  վերակառուցել, որի  համար   բժիշկն   իր  գոհունակությունն  ու   շնորհակալությունն    է  հայտնում   հիմնադրամի  ներկայացուցիչներին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search