Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող Norway Chess-2017 սուպերմրցաշարում հունիսի 15-ին կանցկացվեն վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:
Norway Chess-2017. Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Ուեսլի Սոն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: Հայ գրոսմայստերին հետապնդող Հիկարու Նակամուրան սեւերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: 2 գրոսմայստերներն էլ ներկայացնում են ԱՄՆ-ը:
Վերջին տուրից առաջ հայկական շախմատի առաջատարն ունի 5.5 միավոր: Նակամուրան հավաքել է 5 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Անիշ Գիրին՝ 4.5:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Norway Chess-ում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը: