Իրանի խորհրդարանը հուլիսի 2-ին կանցկացնի բաց նիստ քննարկելու հակաքայլերի նախագիծն` ուղղված ԱՄՆ սենատի որոշման:
Իրանի խորհրդարանը պատասխան քայլեր կձեռնակի` ուղղված ԱՄՆ-ի սենատի վերջին որոշմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Ռուսաստանի ու Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել: Իրանի մեջլիսի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Կամալ Դեհքան Ֆիրուզ Աբադին նշել է, որ նախագիծը պատրաստվել է իրենց հանձնաժողովի և մեջլիսի հետազոտական կենտրոնի կողմից: Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին ԱՄՆ-ի ոոշումը անվանել էր Իրանի միջուկային ծրագրի գոծողությունների պլանի խախտում: