Պորտուգալիայում անտառային հրդեհների զոհերի թիվը շարունակում է ավելանալ:
Պորտուգալիայում անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 57-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով Պորտուգալիայի կառավարության աղբյուրներին, հաղորդում է առնվազն 57 զոհի մասին: Եւս 59 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, նրանցից հինգը կրիտիկական վիճակում են:
Հրդեհները փորձում են հանգցնել շուրջ 1500 հրշեջներ: Գործի է դրվել նաեւ հատուկ տեխնիկա, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տալիս վերահսկողության տակ վերցնել տարերքը: