Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերին վերագրել ցանկացած անհեթեթ հորինվածք կամ գտածո:
Ադրբեջանցիները ցանկացած հորինվածք կապում են հայերի հետ. Արծրուն Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դրա ապացույցն է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից տարածած հաղորդագրությունը իբր իրանա-ադրբեջանական սահմանին՝ Արաքս գետի ափին հայտնաբերված ձեռքի հակատանկային նռնականետի (ՌՊԳ-7) հայերին պատկանելու վերաբերյալ:
«Ադրբեջանցիներն ինչ գտնեն կամ հորինեն, անպայման հայերի հետ պիտի կապեն»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հայտարարության համաձայն՝ Արաքս գետի ափին իբր հայտնաբերվել էր ծառի ճյուղին ամրացված հակատանկային նռնականետ, որը պետք է գործեր կոպիտ պատնեշի բախվելու պարագայում: