Ադրբեջանի ռազմաքաղաքական ճամբարում երեւակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգեւորվելը դարձել է կենսաձեւ:
Երեւակայական «հաջողություններ» հորինելը Բաքվի համար կենսաձեւ է դարձել. Սենոր Հասրաթյանը՝ անօդաչու խոցելու լուրի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կողմից այսօր տարածված հերթական ապատեղեկատվությանը:
«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետեւ «թեւեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»:
Նման դատարկ ու միապաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարեւան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երեւակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգեւորվելը դարձել է կենսաձեւ: Հետեւություն. ընդունել ըմբռնումով եւ չխաբվել»,-գրել է նա: