Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված՝ և շփման գծում, և բանակցային գործընթացում, նոր բան ակնկալելը բավականին բարդ է:
Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված նոր բան ակնկալելը բավականին բարդ է. Իսկանդարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, հաղորդում է Panorama.am-ը:
Նրա խոսքով, տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում, Ադրբեջանը նման ստրատեգիա է որդեգրել բավականին վաղուց՝ կրակել, ժամանակ առ ժամանակ ավելի մեծ ծավալի էսկալյացիա:
«Համանախագահները, միջազգային հանրությունն այն կանգնեցնելու հնարավորություն չունեն: Ընդհանրապես, քաղաքական գործիքները բավարար չեն, իսկ ֆինանսապես ազդելը դժվար է, քանի որ Ադրբեջանն ունի էներգակիրներ»,- ասաց քաղաքագետը:
Ա. Իսկանդարյանի խոսքով, ադրբեջանական քայլերին հայկական կողմը բավականին կտրուկ է արձագանքում:
«Ադրբեջանն ավելի շատ զոհեր է ունենում: Քանի որ խոսքի ազատության, գրաքննության, մամուլի հետ կապված իրավիճակն այլ է, դա էլ լուրջ չի ազդում Ադրբեջանի վրա, դրա համար տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում»,- նշեց նա: