ՆԱՏՕ-ն բախվել է «գրեթե յուրաքանչյուր մակարդակում» իր ռազմական ներուժը մեծացնելու Ռուսաստանի ձգտման հետ։
ՆԱՏՕ-ում անհանգստացած են՝ կապված ՌԴ-ի աճող ռազմական հզորության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Պյոտր Պավելը՝ փոխանցում է Politico-ն։
Նրա խոսքով՝ սպառնալիքի գնահատականը հիմնված է երկու տարրերի վրա՝ հնարավորության ու մտադրության։ Երբ խոսքը գնում է հնարավորությունների մասին, կասկած չկա նրանում, որ Ռուսաստանը զարգացնում է իր ներուժը սպառազնության ինչպես ավանդական, այնպես էլ միջուկային բաղադրիչներում, ասել է գեներալը։
«Երբ հերթը հասնում է մտադրություններին, նման հասկացություն չկա, քանի որ մենք չենք կարող հստակ ասել, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ ունի ագրեսիվ մտադրություններ»,-հավելել է Պավելը։
Նա ընդգծել է, որ դաշինքն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի պատրաստ լինի ինչպես հնարավորությունների տեսակետից, այնպես էլ պատրաստության՝ դիմավորելու ցանկացած պոտենցիալ սպառնալիք։ Նա հիշեցնել է «Ղրիմի և արևելյան Ուկրաինայի հետ կապված իրավիճակի» մասին։ Պավելի խոսքով՝ նման բան չպետք է տեղի ունենա ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ մեկի հետ։