Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավոր Բուրհան Քուզուն Twitter-ի իր էջում գրել է, թե երազում Աթաթուրքին է տեսել։
Էրդողանի կուսակիցը պնդել է, թե երազում Աթաթուրքը բողոքել է ընդդիմադիր կուսակցապետից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ AKP-ի պատգամավոր Բուրհան Քուզուն գրել է, թե երազում Աթաթուրքը բողոքել է իր ստեղծած «Ժողովրդահանրապեական» (CHP) կուսակցության ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից։ «Աթաթուրքը բողոքեց, թե Քեմալ Քըլըչդարօղլուն ինչ վատ օրն է գցել իր ստեղծած կուսակցությունը»,-գրել է իր Twitter-ի էջում Բուրհան Քուզուն։
Այս գրությունը ընդդիմադիր կուսակցության հետեւորդների մոտ մեծ արձագանք է գտել։ Նրանք հայտարարել են, թե AKP-ն իր կեղտոտ խաղերին չպետք է խառնի Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին։