Թուրքական ընդդիմությունը մտադիր է ՄԻԵԴ-ում բողոքարկել սահմանադրական հանրաքվեի արդյունքները
Թուրքական ընդդիմությունը մտադիր է ՄԻԵԴ-ում բողոքարկել սահմանադրական հանրաքվեի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն դիմել է ՄԻԵԴ։
Մասնավորապես նա ապօրինի է համարում Թուրքիայի Ընտրական խորհրդի որոշումը, որով հանրաքվեի ժամանակ վավերական են ճանաչվել առանց դրոշմակնիքի քվեաթերթիկները։ Ընդդիմությունն արդեն դիմել է Թուրքիայի Գերագույն դատարան, բայց ապարդյուն։ Կուսակցության առաջնորդի կարծիքով Թուրքիան արագ վերածվել է միակուսակցական պետության։ «Գրեթե բոլոր պետական հաստատությունները դարձել են քաղաքական կուսակցության ճյուղերը։ Դա հսկայական վնաս է հասցնում մեր ժողովրդավարական, խորհրդարանական համակարգին»,- հայտնել է նա։