Artsakhpress

Քաղաքական

Թե՛ ՄԽ-ին, թե՛ միջազգային հանրությանը, թե՛ շարքային ադրբեջանցիներին քաջ հայտնի է՝ ով է խախտում կրակի դադարեցման պայմանավորվածությունը. Ա. Զաքարյան (Tert.am)

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին որպես ագրեսոր, սադրիչ կամ նախահարձակ ներկայացնելը գրեթե հնարավոր չէ, որովհետև դա կոչվում է կեղծ տեղեկատվության տարածում:

Թե՛ ՄԽ-ին, թե՛ միջազգային հանրությանը, թե՛ շարքային ադրբեջանցիներին քաջ հայտնի է՝ ով է խախտում կրակի դադարեցման պայմանավորվածությունը. Ա. Զաքարյան (Tert.am)

րամասները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Տեղեկատվական դարում, երբ տեղեկատվությունը գրեթե անհնար է վերահսկել, կեղծ լուրերի, զրպարտանքի տարածումը լայն մասշտաբներով բարդ է, եթե չասենք՝ գործնականում անհնար: Ի վերջո, բոլորին հասկանալի է, որ ինչպես քառորդ դար առաջ, այնպես էլ հիմա, հենց Ադրբեջանն է ագրեսորը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

-Պարո՛ն Զաքարյան, արցախա-ադրբեջանական հակամարտության վերջին սրացումից հետո, երբ 2 տարեկան երեխա մահացավ, Ադրբեջանն ամեն կերպ փորձում է Հայաստանին ի ցույց դնել որպես ագրեսոր: Ձեր գնահատմամբ՝ սա նրանց մոտ ստացվո՞ւմ է, թե ոչ։ Եթե ոչ, ինչո՞ւ, ի՞նչ փաստարկներ կներկայացնեք: 

-Հայաստանին որպես ագրեսոր, սադրիչ կամ նախահարձակ ներկայացնելը գրեթե հնարավոր չէ, որովհետև դա կոչվում է կեղծ տեղեկատվության տարածում: Թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբին, թե՛ միջազգային հանրությանը, այդ թվում և շարքային ադրբեջանցիներին քաջ հայտնի է, թե ով է պարբերաբար խախտում կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Տեղեկատվական դարում, երբ տեղեկատվությունը գրեթե անհնար է վերահսկել, կեղծ լուրերի, զրպարտանքի տարածումը լայն մասշտաբներով բարդ է, եթե չասենք՝ գործնականում անհնար: Ի վերջո, բոլորին հասկանալի է, որ ինչպես քառորդ դար առաջ, այնպես էլ հիմա, հենց Ադրբեջանն է ագրեսորը:

-Վերջին միջադեպերից հետո ինչպե՞ս եք դիտարկում Բաքվի քարոզչությունը, որը խարսխված է ապատեղեկատվություն տարածելու վրա: Մասնավորապես, Ադրբեջանի լրատվամիջոցները նախ հայտնել էին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը «հետաքննություն է սկսում», այնուհետև հայտնեցին, որ դեսպան Կասպրշիկը «այցելել է 2-ամյա Զահրայի և նրա տատիկի զոհվելու վայրը»: Սակայն կայքերից մեկը, պաշտոնական հարցմամբ դիմելով ԵԱՀԿ քարտուղարություն, պարզել էր, որ Կասպրշիկը չէր մեկնել Ալխանլու, այլ` գրասենյակի մեկ դաշտային օգնական: Նաև իրենք նշում են, որ ԵԱՀԿ-ն իրենց մոտ չի հայտնաբերել զինտեխնիկա կամ զինտեխնիկայի հետքեր, այն դեպքում, երբ ԵԱՀԿ գրասենյակը նման հետաքննության լիազորություն այլևս չունի: Չե՞ք կարծում, որ սա ևս հերթական ապատեղեկատվությունն է: Եվ մյուս կողմից, վերջին տարիներին մի քանի դեպք կա, երբ ԵԱՀԿ առաքելությանը չեն թույլատրում դուրս բերել առաջնագիծ, վերջին անգամ՝ վերջին դեպքերից 1-2 օր առաջ: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ՝ օրինաչափություն տեսնո՞ւմ եք այս արգելքների ու դրանց հետևող սադրանքների միջև:

-Նման ակնհայտ ապատեղեկատվությունն ի սկզբանե դատապարտված էր տապալման: Սակայն պետք է հասկանալ նաև, որ նմանատիպ լուրերն ուղղված են ներքին լսարանին, որը տեղեկատվական առումով որոշակի շրջափակման մեջ է գտնվում և ստիպված ընդունում է այն, ինչ տրամադրում են բաց աղբյուրները: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ առաքելությանն առաջնագիծ չթողնելուն, ապա հայկական կողմը օրինաչափություններ փնտրելու խնդիր չունի: Օրինաչափություններ պետք է փնտրի հենց ԵԱՀԿ-ն, որը, վստահ եղեք, ոչ միայն փնտրում է, այլև վաղուց գտել է դրանք:

-Պարո՛ն Զաքարյան, շփման գծում վերջին միջադեպից հետո եղավ ԵԱՀԿ ՄԽ միայն մեկ հայտարարություն, որով համանախագահները հրատապ կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը և նշում, որ կարգավորման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է: Ինչո՞վ եք բացատրում այս զսպվածությունն ու լակոնիզմը:

-Նախևառաջ իրավիճակի ոչ աննախադեպ, սակայն այդուհանդերձ մտահոգիչ լարվածությամբ: Հայտարարության տողատակում երևում է, թե ում է այն հասցեավորված. Հայաստանը պատրաստ է վերադառնալ ակտիվ բանակցային գործընթացին և միշտ էլ ձգտել է հարցի խաղաղ ու քաղաքական լուծմանը: Ադրբեջանը պետք է ընդունի, որ հարցը չի կարող ունենալ ռազմական լուծում իր համար, իսկ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի անվերապահորեն, այլապես ցանկացած խախտում կամ ոտնձգություն անպատասխան չի մնալու: Բանակցային գործընթացի արդյունավետ առաջընթացի կարևոր հանգամանք է նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչն Ադրբեջանը ձախողում է՝ վտանգելով խաղաղ կարգավորումը:

-Որպես ՀՀ պաշտպանության փոխնախարար և նախկին խորհրդարանական՝ ի՞նչ կասեք՝ սեփական բնակչությանը որպես վահան օգտագործելով նման սադրանքների դիմելով՝ Ադրբեջանն արդյո՞ք լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար հող է նախապատրաստում:

-Ոչ միայն որպես պաշտպանության փոխնախարար կամ նախկին խորհրդարանական, այլ նախևառաջ որպես մարդ՝ ռազմական գործողություններին խաղաղ բնակչությանը որևէ կերպ ներգրավելը համարում եմ առնվազն անմարդկային:

Նման հախուռն ու անկազմակերպ քայլերով լայնամասշտաբ պատերազմ չեն սկսում: Սա հերթական անգամ սեփական հանրության ուշադրությունը ներքին բազմաբնույթ խնդիրներից շեղելու, միջազգային ուշադրության կենտրոնում հայտնվելու, տարբեր մակարդակի ու ձևաչափերով հանդիպումների նախաշեմին իրավիճակն ապակայունացնելու ընդգծված վարքագիծ է, որն առավելապես պետք է բնութագրել որպես ահաբեկչական մոտեցում կարգավորման գործընթացի նկատմամբ:

-Խորհրդարանի ընդդիմադիրներն առաջարկում են գնալ շփման գիծ և տեսանկարահանել, այլապես միջադեպերի վերաբերյալ հասցեական հայտարարություններ չեն էլ լինելու: Հաշվի առնելով, որ օրինակ՝ մի շարք տեսանկարահանումներ լույս են սփռում եղելության վրա, ի՞նչ եք կարծում՝ սա կարո՞ղ է օգտակար նախաձեռնություն լինել և հնարավո՞ր է նման տեսանկարահանումներ անել շփման գծի ողջ երկայնքով:

-Միանշանակ, տեսագրությունների առկայությունը հեշտացնում է գործը և բացահայտում կրակի դադարեցման ռեժիմը խախտող կողմին: Նաև այդ պատճառով առաջնագիծն արդեն իսկ բավական հագեցած է տեսանկարահանող միջոցներով, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Իսկ այցերն առաջնագիծ մեր խորհրդարանականների իրավունքն են:

-Երբ մի քանի ամիս առաջ առաջին անգամ հասցեական հայտարարություն եղավ ՄԽ կողմից, հայկական կողմն արդեն խոսում էր այն մասին, որ ժամանակն է, որ միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ. արդյո՞ք այս միջադեպը հօդս չի ցնդեցնի այս միտումը:

-Իհարկե ոչ: Նախևառաջ, վերջին հայտարարությունը, ինչպես արդեն նշել եմ, ևս հասցեական էր, թեև երկրի անունը չի հնչել: Բացի դրանից, ոչ ոք չի ասել, որ պատժամիջոցները կարող են կիրառվել Ադրբեջանի անմիջապես հաջորդ սադրանքից հետո: Իրականում, այսպիսի քայլերով Ադրբեջանի ղեկավարությունն ինքն իր ձեռքով մոտեցնում է պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը, ուստի յուրաքանչյուր անգամ իրավիճակը լարելուց առաջ նրանք պետք է մտածեն նաև այս ուղղությամբ՝ արդյո՞ք ավելի շատ կշահեն իրադրության ապակայունացումից, թե՞ ավելի կխորացնեն այն, ինչի համար գնում են այդ ապակայունացմանը:

-Երեկ առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: Ինչպե՞ս է եղել այս գիշեր և առավոտյան:

-Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունն արդեն հաղորդել է, որ գիշերն անցել է համեմատաբար ավելի հանգիստ, քիչ քանակի կրակոցներով, հիմնականում հրաձգային զինատեսակներից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search