ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի շուրջ օղակներ են սեղմվում, որոնք ինչպես ներքին են, այնպես էլ արտաքին՝ պայմանավորված կոռուպցիոն սկանդալներով, մարդու իրավունքների ինստիտուտների ճգնաժամով:
Միջազգային հանրության խնդիրներից է սեղմել Ադրբեջանի շուրջ օղակը՝ պարտադրելով խաղաղություն. Աշոտյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես կարծում եմ, որ միջազգային հանրության խնդիրներից մեկն է Ադրբեջանի շուրջ սեղմել նաև արցախյան օղակը՝ պարտադրելով խաղաղություն, հարգանք միջազգային ձևաչափերի և ինստիտուտների հանդեպ»,- ՀՀ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց Արմեն Աշոտյանը։ Պատգամավորը նաև հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած փաստաթուղթը՝ սկզբունքները, արդեն փոխզիջում են Հայաստանի կողմից, լրացուցիչ որևէ նոր փոխզիջում չի լինելու: