Կիրակի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Բելառուսի մայրաքաղաքում անցկացված 26-րդ ամառային նստաշրջանի ամփոփիչ նիստում ընդունել է Մինսկի հռչակագիրը։
ԵԱՀԿ ԽՎ-ն համանախագահներին կոչ է արել ակտիվացնել ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Փաստաթղթում ԵԱՀԿ ԽՎ-ն խորին ափսոսանք է արտահայտել ԼՂ հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայության առնչությամբ և կոչ է անում կողմերին անհապաղ անցնել առարկայական բանակցությունների՝ հակամարտության շուտափույթ կայուն կարգավորման միջոց գտնելու նպատակով։
ԵԱՀԿ ԽՎ-ն նաև կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին այդ նպատակով ակտիվացնել ջանքերը։