Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:
Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Հանդիպումը անց է կացվում Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեի նախագահությամբ: Խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Հանդիպումը կանցկացվի ընդլայնված կազմով և կքննարկվեն այնպիսի օրակարգային խնդիրներ, ինչպիսիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցությանը և դրանց հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր: