Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը դիմել է թուրքական ծագումով քաղաքացիներին ու բացատրել, թե ինչու է Բեռլինը որոշել վերանայել Անկարայի նկատմամբ քաղաքականությունը։
Գերմանիայի ԱԳ նախարարը թուրքերին հասցեագրված ուղերձում բացատրել է Անկարայի դեմ Բեռլինի ձեռնարկած միջոցառումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ բաց ուղերձը հրապարակվել է Bild թերթի գերմաներեն ու թուրքերեն տարբերակներում, փոխանցում է News.am-ը։
«Գաբրիելը նշել է, որ «գերմանացիների ու թուրքերի միջեւ բարեկամությունը մեծ արժեք է»։ «Սակայն հիմա անմեղ գերմանացիներին բանտարկում են, ու մենք, որպես Գերմանիայի կառավարություն, չենք կարող հետեւել դրան՝ չձեռնարկելով որեւէ գործողություն։ Մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքացիներին»,- շեշտել է նա։
«Դրա համար էլ Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքականությունը փոխվում է»,- ասել է Գաբրիելը։ Նա հիշեցրել է, որ Գերմանիայի իշխանությունները մտադիր են «վերանայել համագործակցությունը ու նախեւառաջ Թուրքիային տնտեսական օգնության տրամադրումը ու հասնել Եվրոպայում հստակ դիրքորոշման»։
Միաժամանակ նախարարը շեշտել է, որ «այդ միջոցառումներից ոչ մեկը ուղղված չէ Թուրքիայի բնակիչների ու Գերմանիայի թուրք քաղաքացիների դեմ»։